top of page

Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին ցուցմունքեր են տվել․ սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն․ փաստաբան

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ree

Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը ձերբակալված են: Ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Սպասում ենք, թե ինչ որոշում կընդունեն: 12 ժամվա ընթացքում պետք է դատարան դիմեն կալանքի համար կամ ազատ արձակեն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնեցին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Վերջիններս ձերբակալվել են:

1/2937
bottom of page