top of page

Հայաստանը ընտրություններին ընդառաջ օգնություն է խնդրել ԵՄ-ից. Կալլաս

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 1 min read

ree

2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը՝ խոսելով Բրյուսելում իր և Արարատ Միրզոյանի այսօրվա հանդիպման մասին։

Նա ասել է, թե  «արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարի» համար Հայաստանը ԵՄ-ից օգնություն է խնդրել։

«Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, և մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ՝ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել ենք Մոլդովային», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

1/3032
bottom of page