top of page

Պատերազմի վտանգը մեծանում է․ Իրանը հայտարարում է երկարատև պատերազմի մասին

  • Mar 9
  • 1 min read


Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ լարված, և տարածաշրջանը կանգնած է հնարավոր լայնամասշտաբ ռազմական բախման շեմին։ Իրանի ռազմական և քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները, ինչպես նաև  միջազգային դերակատարների քայլերը ցույց են տալիս, որ հակամարտությունը կարող է ունենալ երկարատև և բազմաշերտ զարգացումներ։Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը լիովին պատրաստ է երկարատև պատերազմի։ Նրա խոսքով ՝ երկրի ռազմական ներուժը թույլ է տալիս առնվազն վեց ամիս շարունակ վարել ինտեսիվ մարտական գործողությունները՝ պահպանելով ներկայիս բարձր տեմպը։ Միևնույն ժամանակ միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում է այն հավանականությունը, որ Միացյալ Նահանգներն  ու Իսրայելը կարող են դիմել առավել կոշտ քայլերի։ Ըստ  որոշ աղբյուրների՝ Վաշինգտոնում և Թել Ավիվում քննարկվել է հատուկջոկատայինների հնարավոր ուղարկումը Իրանի տարածք՝ ռազմավարական նշանակություն ունեցող օբեյկտները վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ 

1/3476
bottom of page