top of page

Ադրբեջանից անդրադարձել են Զախարովայի հայտարարությանը՝ ՀՀ-Ադրբեջան հանդիպման մասին

  • Jul 24, 2024
  • 1 min read

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցել Ռուսաստանում և այլ հարթակներում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպումը կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։


«Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել հայկական կողմի հետ բանակցել Ռուսաստանում և այլ հարթակներում», - ասել է Հաջիզադեն:


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների բանակցությունների համար և նրանց համար առավել հարմարավետ պայմաններ կստեղծի:

1/3476
bottom of page