Հայաստանը որևէ երկրի պահանջով իր Սահմանադրությունը չի փոխի. Գևորգ Պապոյան
- Lilit

- Aug 8, 2024
- 1 min read

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են, որտեղ Հայաստանն ունի իր օրակարգը, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մենք մեր օրակարգն ունենք, և բանակցությունները շարունակվում են: ԱԳՆ-ի վերջին հայտարարությունը կարդացի, որը նրա մասին էր, որ մեր օրակարգի կարևոր կետերից մեկը երկկողմանի ընդունվել է։ Կարծում եմ՝ սա շատ կարևոր կետ է բանակցությունների շարունակության համար»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի պահանջով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հարցին՝ նախարարն ասաց, որ Հայաստանն իր Սահմանադրությունը կարող է փոխել, եթե ՀՀ քաղաքացիներն այդպես որոշեն:
«Որևէ երկրի պահանջով Հայաստանն իր Սահմանադրությունը չի փոխի։ Հայաստանը իր Սահմանադրությունը կփոխի, թե չի փոխի, դա Հայաստանի ներքին գործն է և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ժողովրդի, սահմանադիրի որոշելիքը»,- հավելեց Պապոյանը։




















