top of page

Երևանում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, բախվել են «Ford-ը, «Sinotruck»-ը և «Opel»-ը

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 9, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ,  բախվել են «Ford», «Sinotruck» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, բախման հետևանքով «Ford»-ը կողաշրջվել է և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել «Ford»-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

Շամշյանի տեղեկություններով՝ «Ford»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ալբերտ Խաչատրյանը, «Opel»-ը վարել է Երևանի բնակիչ 44-ամյա Պարգև Մարկոսյանը, իսկ «Sinotruck»-ը վարել է Լոռու մարզի բնակիչ 60-ամյա Ալեքսան Գասպարյանը:

1/2946
bottom of page