top of page

Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 22, 2024
  • 1 min read

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայնել է բանավիճել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:

«Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման ծրագրի շուրջ։

Քանի որ քաղաքապետարանից խնդրել են երկրից բացակայելու բերումով հետաձգել բանավեճը, ապա առաջարկում ենք այն կազմակերպել դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում»,- Facebook-ում գրել է Մարությանը:

1/3150
bottom of page