top of page

«Աթենք» մսամթերքի ընկերությունը կրկին արժանացել է «Տարվա մսամթերք» մրցանակին

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 9, 2024
  • 2 min read
ree

Հայաստանում արդեն 12 տարի անցկացվող «Տարվա Հանրային Ծառայող» և «Տարվա Ապրանքանիշ» մրցանակաբաշխությունն այս տարի ևս արժանին է մատուցում այն կազմակերպություններին, որոնք իրենց բարձր պատասխանատվությամբ, նորարարական մոտեցումներով և սպառողների հանդեպ հոգատար վերաբերմունքով առանձնանում են տնտեսության տարբեր ոլորտներում։ 

«Աթենք» ընկերությունն այս տարի կրկին արժանացել է «Տարվա Մսամթերք» մրցանակին՝ ամրապնդելով իր դիրքը շուկայում որպես որակի, նորարարության և սպառողի վստահության խորհրդանիշ։ 

«Տարբեր ոլորտների արժանավոր անհատներին և կազմակերպություններին ճանաչելն ու գնահատելը մեր գլխավոր նպատակներից է արդեն 12 տարի շարունակ։ 

Գաղտնիք չէ, որ մշտապես թարմացվող, բարձրակարգ ու բազմազան արտադրատեսակներ առաջարկող «Աթենք» մսամթերքի ընկերությունն այսօր վայելում է մեր հասարակության լայն հատվածի վստահությունը, ինչի արդյունքում 2023-2024 թվականներին անընդմեջ արժանանում է  «Տարվա մսամթերք» մրցանակին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը։ 

Մրցանակաբաշխության հաղթողները որոշվում են սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական գնահատումների միջոցով, որոնք ընդգրկում են Երևանն ու Հայաստանի խոշոր քաղաքները։ «Աթենք» Մսամթերքի հաղթանակը որոշվել է մի շարք հիմնական չափանիշներ հաշվի առնելով, ինչպիսիք են՝ մեծ ծավալներով արտադրություն, բարձր ճանաչելիություն, որակի և գնի լավագույն համադրություն, մշտապես թարմացվող տեսականի, սպառողների բարձր վստահություն և գոհունակություն։ 

«Այս մրցանակը նշանակում է, որ հանրությունը ճանաչում է մեր աշխատանքն ու աջակցում մեր նպատակներին։ «Աթենք»-ի գործունեության հիմքում միշտ առաջնային է եղել սպառողների վստահությունն ու գոհունակությունը։ Մենք մշտապես ձգտել ենք և ձգտում ենք լսել մեր սպառողների կարծիքը և այն ներառել մեր արտադրանքի բարելավման գործընթացում։ Այսպիսի գնահատականներն ու աջակցությունը մեզ մոտիվացնում են առաջ գնալու և տարիներ շարունակ ստեղծելու այնպիսի մսամթերք, որին արժանի են մեր ընտանիքները: Ուրախ ենք, որ 30 և ավել տարի շարունակ կարողացել ենք դառնալ մեր հայրենակիցների ընտանիքների առօրյայի մի մասը», – NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Աթենք» ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը՝ նշելով, որ նման գնահատականները պարտավորեցնում են ավելի մեծ եռանդով առաջ շարժվել։ 

ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ համայնքի վարչական տարածքում «Աթենք» ընկերության արտադրական նոր համալիրի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Արտադրական համալիրը  նախատեսված է օրական շուրջ 120 տոննա մսամթերքի արտադրության համար։ Գալիք տարվա առաջին կիսամյակում գործարանը կհանձնվի շահագործման։  


2024 թվականի 9 ամսվա արդյունքներով «Աթենք» մսամթերքի ընկերությունը 38-րդ խոշոր հարկատուն է: Իսկ սննդամթերքի արտադրության ոլորտում ընկերությունը խոշոր հարկատուների առաջին եռյակում է և ապահովում է ոլորտի հարկային մուտքերի շուրջ 20%-ը։ 

Ընկերությունն ունի 30-ից ավել ֆիրմային խանութ՝ Հայաստանի ողջ տարածքում։ Միայն 2024–ին բացվել է 6 ֆիրմային խանութ։

1/2953
bottom of page