top of page

«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է այրման եղանակով ոչնչացման

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 13, 2024
  • 1 min read
ree

«Գումի» շուկայից մոտ 1 տոննա միս է առգրավվել, որը ենթակա է այրման եղանակով ոչնչացման: Այս մասին հայտնեցին ՍԱՏՄ–ից:

Ավելի վաղ հայտընել էինք, որ Երեւանի Գումի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել:

Ինչ-որ պահի քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ մսավաճառների միջեւ: Մսավաճառներից մեկը հանել էր կրակայրիչը եւ ուզում էր վառել իրեն: Քաշքշոցի ժամանակ մսավաճառներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Ոստիկանները բերման ենթարկեցին 7 հոգու եւ ինքնահրկիզման փորձ կատարողին՝ խուլիգանության կասկածանքով:

1/2953
bottom of page