top of page

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ Ոստիկանություն

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 14, 2024
  • 1 min read
ree

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․

«Հարգելի՛ վարորդներ, հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Բոլորիս անվտանգությունից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:Բացի այդ, հիշեցնենք նաև, որ ուժի մեջ է մտել օրենսդրական կարգավորումը, ըստ որի՝ ձմեռային անվադողերով երթևեկելը մարտի 31-ը ներառյալ պարտադիր է։Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։

bottom of page