top of page

«Բարսելոնան» պատմական մրցակից է, մեր հանդիպումները միշտ շատ լարված են ընթանում․ Անչելոտի

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 11
  • 1 min read


ree

Կարլո Անչելոտին կիսվել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղի սպասելիքներով․ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին։

«Բարսելոնան» պատմական մրցակից է, մեր հանդիպումները միշտ շատ լարված են ընթանում։ Կլասիկոն դժվար է թե՛ մեզ, թե՛ նրանց համար։ Հանդիպման ելքը հնարավոր չէ կանխատեսել։

Մենք լավ մարզավիճակում ենք, ունենք էնտուզիազմ և ցանկություն։ Խնդիրները, որոնք ունեինք «Մալյորկայի» դեմ խաղում, լուծվել են, և բոլոր ֆուտբոլիստները հասանելի են։ Մենք վստահ ենք մեզ վրա, ինչպես միշտ։

Բելինգհեմը լավ է, ապաքինվել է: Ջուդը լավ մարզավիճակում է»,- մեջբերում է Մադրիդի «Ռեալի» մարզիչին Marca-ն։

1/2951
bottom of page