top of page

Հրդեհ՝ Երևանում․ տան ամբողջ գույքը վերածվել է մոխրակույտի

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 7
  • 1 min read

ree

Փետրվարի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 7-րդ և 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ մեկական մարտական հաշվարկ։Բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, 2 հոգու, իսկ հրշեջ-փրկարարներն ու պարեկները տարհանել են մոտ 10 քաղաքացու, իսկ հրշեջներն էլ այնուհետև նախ կանխել են առաջին հարկի բնակարանում առաջացած կրակը, ապա մարել այն։Բնակարանի ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է բնակարանատիրոջ և բժիշկների կողմից տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

1/2953
bottom of page