top of page

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ. Խանդանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 4
  • 1 min read

ree

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հնարավորություն տալ կապվելու Նախիջևանի հետ՝ ի թիվս ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքների բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։


«Նույն տրամաբանությամբ Հայաստանի հյուսիսից մինչև հարավ կապուղիները պետք է բացվեն՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Մեր դիրքորոշումն այս հարցում կառուցողական է։ Ինչպես գիտեք՝ Հայաստանի կառավարությունն Ադրբեջանին առաջարկություն է ներկայացրել և այս հարցի վերաբերյալ դրական արձագանք չենք ստացել»,- ասել է Խանդանյանը։

1/2951
bottom of page