top of page

Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 13
  • 1 min read
ree

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլիխոսնակ Հայկ Կոստանյանը:



«Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին:



Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար:



Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրեմ»,- գրել է Կոստանյանը:

1/2951
bottom of page