Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար. Վարդան Արամյան
- Lilit
- Aug 1
- 1 min read

Այսօր Սամվել Կարապետյանի կալանավորումով ուրախացողներին ուզում եմ տխրեցնել՝ վաղն իրենք են վճարելու հոսանքի թանկացման համար։ 168․am-ի տաղավարում ասել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ եթե Սամվել Կարապետյանի թիմն արդյունավետ կառավարած չլիներ ՀԷՑ-ը, ապա տեղի կունենար հոսանքի սակագների բարձրացում։ Ըստ աուդիտորական ընկերությունների, ՀԷՑ-ը սկսեց աշխատել տարեկան 20 միլիարդ դրամից ավելի շահույթով, նշել է Արամյանը։
«Ի՞նչ է արել Սամվել Կարապետյանն ու նրա թիմը 20 միլիարդ դրամից ավելի շահույթը. չի՛ վերցրել։ Վերաներդրել է ՀԷՑ-ում։ Թող վերցնեն ֆինանսական հաշվետվություններն ընթերցեն, կտեսնեն՝ այդ փողերը վերաներդրված են տնտեսության մեջ՝ հենց դրանով ևս ապացուցվում է, որ Կարապետյանի թիմը ՀԷՑ-ն արդյունավետ է կառավարել»։