top of page

Մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով նախագահ, կատարել է իր սահմանադրական պարտականությունը՝ վավերացրել է կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

  • 3 days ago
  • 1 min read


Մեղադրանքը վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով նախագահ, կատարել է իր սահմանադրական պարտականությունը՝ վավերացրել է կառավարության որոշումները, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին։



«Տարբեր հողերի մասին է խոսքը, որոնք վաճառվել են ինչ–որ ընկերությունների, պարոն Քոչարյանը դրանց մեծ մասի մասին ընդհանրապես տեղյակ չի եղել»,-ասել է նա։



Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննման նիստը կմեկնարկի 20։30–ին։ Դատավորը Սարգիս Դադոյանն է։

1/3575
bottom of page