ԱՄՆ-ը մտադիր է Կիևից պարզաբանումներ խնդրել Կուրսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. Սպիտակ տուն
- Lilit

- Aug 7, 2024
- 1 min read

ԱՄՆ-ը մտադիր է Կիևից պարզաբանումներ խնդրել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման առնչությամբ:
Այս մասին չորեքշաբթի ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Վերջին բանը, որ կցանկանայի ավելացնել, այն է, որ մենք մտադիր ենք կապ հաստատել մեր ուկրաինացի գործընկերների հետ՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել», - ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։
Ուկրաինացի զինվորականները Կուրսկի մարզի Սուդժանսկի և Կորենևսկի շրջաններում փորձում են սահմանը ճեղքել նախորդ առավոտից։ Հարձակումը հետ է մղվում ՌԴ զինվորականների և սահմանապահների կողմից։ Ըստ ռուսական կողմի՝ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են մինչև 260 զինվոր և 50 զրահամեքենա, այդ թվում՝ յոթ տանկ, ութ զրահափոխադրիչ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ Կիևի ռեժիմը զինված սադրանք է ձեռնարկել՝ հարձակվելով քաղաքացիական կառույցների վրա։




















