top of page

47-ամյա տղամարդը կոտրել է «ՀայՓոստ»-ի բաժանմունքի ապակին և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով դիմել է փախուստի

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 19, 2025
  • 1 min read


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։



Տեղեկություն է ստացվել, որ Գրիգոր Հասրաթյան փողոցի տներից մեկում քաղաքացին արթնացել է լինգի ձայնից և բակում նկատել է քաղաքացիական հագուստով, լինգը ձեռքին մի տղամարդ, ով, ներկայանալով որպես օպեր, հեռացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05։10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան 52 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի բաժանմունք գողություն կատարելու նպատակով մարդ է մուտք գործել։

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Ասրյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ անհայտ անձը Լենինգրադյան 52 հասցեի «ՀայՓոստի» բաժանմունքի ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել սրահ և ձայնային ազդանշանի միանալու հետևանքով, ոչինչ չգողանալով, հանցագործությունը ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի։

1/3153
bottom of page