top of page

Գրիգորյանը և Հաջիևը՝ հավերժական խաղաղության մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 days ago
  • 1 min read
ree

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews հեռուստաընկերությանը Դոհայում, որտեղ երկու պաշտոնյաները միջազգային կոնֆերանսի էին մասնակցում:



Գրիգորյանն ու Հաջիևն ասել են, որ պատերազմն ավարտված է, խաղաղությունը պետք հավերժական լինի ապագա սերունդների համար, և երկու երկրները պետք է նայեն համատեղ ապագային:




«Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում: Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ինչպես ասվում է հայտնի երգում՝ «ևս մի աղյուս պատի մեջ». այս դեպքում՝ դրական իմաստով: Մենք փորձում ենք կառուցել այդ վստահության պատը», - ասել է Արմեն Գրիգորյանը:

1/3034
bottom of page