top of page

Զգուշացում կլիմայական նոր սպառնալիքի մասին. փոքր լեռնային լճերը կարող են ավերիչ հեղեղումներ առաջացնել

  • 2 days ago
  • 1 min read


Գիտնականների միջազգային խումբը կլիմայական ռիսկերի գնահատման գործընթացում էական բացթողում է արձանագրել:


Nature Sustainability ամսագրի փոխանցմամբ՝ անգամ փոքր չափսերի լեռնային ջրամբարները կարող են անսպասելիորեն ճեղքվել՝ դառնալով ավերիչ հեղեղումների պատճառ։ Այս երևույթը բնորոշվել է որպես SALOs, ինչը նշանակում է փոքր ալպիական լճերի ճեղքումներ։ Թեև նշված ջրամբարները հաճախ հնարավոր չէ տեսնել արբանյակներից, սակայն բնական ամբարտակի քայքայման կամ ապարների փլուզման հետևանքով ջուրն ակնթարթորեն հոսում է դեպի ներքև։


Նմանատիպ լճի պատճառով Նեպալում ավերվել են էներգետիկ օբյեկտներ ու կամուրջներ, իսկ Պերուում տեղի ունեցած ճեղքումը մարդկային զոհերի պատճառ է դարձել։ Ծայրահեղ տեղումներն ու հավերժական սառցույթի հալումն էլ ավելի են վատթարացնում առկա իրավիճակը։


Գիտնականները հանդես են գալիս մոնիթորինգի ներդրման առաջարկով, որը կիրականացվի արհեստական բանականության, անօդաչու թռչող սարքերի և NISAR առաքելության ռադարների միջոցով: Այդպիսով վտանգը կգնահատվի ոչ թե ջրամբարի չափսերով, այլ ըստ լանդշաֆտի խոցելիության։

1/3487
bottom of page