Ընդդիմությունն առաջարկում է պարզեցնել դեղերի գրանցումն ու նվազեցնել դրանց գները
7 days ago
1 min read

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որի նպատակն է Հայաստանում դեղերի գների նվազեցումն ու տեսականու ընդլայնումը։ Նախագծով առաջարկվում է Եվրամիությունում գրանցված դեղերի համար սահմանել Հայաստանում գրանցման պարզեցված ընթացակարգ՝ առավելագույնը յոթ օրացուցային օր ժամկետով և 50 հազար դրամ պետական տուրքով։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն, առարկություններ է ներկայացրել՝ կասկածի տակ դնելով նախագծով ակնկալվող արդյունքների իրագործելիությունը։ Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն աշխատում է դեղերի գրանցման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ։
Ընդդիմությունն առաջարկել է նախագիծն այսօր քվեարկության չդնել և երկու ամիս ժամանակ տրամադրել այն լրամշակելու համար։




















