top of page

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին «Scania» մակնիշի բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 8, 2024
  • 1 min read
ree

Ապրիլի 8-ին, ժամը 15:58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Յ․ Ղ․ Մ․ Ղ․, ծնված 1982 թ․) ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է, առկա է վառելիքի արտահոսք․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

1/2951
bottom of page