Հերթական նոր տեսախցիկն են տեղադրել Երևանում
- Jan 9, 2025
- 1 min read

ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել․
«Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից տեղափոխվել ու Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք, որը գործարկվելու է հունվարի 15-ից»։




















