top of page

Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է արգելապատնեշին և բռնկվել․ կա տուծաժ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 11
  • 1 min read

ree

Երեկ՝ հունվարի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Արամ Սուջյանը, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է նոր կառուցվող ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա ճանապարհաշինարարների կողմից տեղադրված նախազգուշացնող բետոնե ցուցանակներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում ու բռնկվել: Վթարի հետևանքով վարորդին, վառվող ավտոմեքենայի մերձակա տարածքից, դուրս են բերել նշված վայրով անցնող, ծառայություն կատարող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները։

Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

1/2951
bottom of page