top of page

Ինձագին խոսել է Ինտերում իր ապագայի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 16, 2024
  • 1 min read
ree

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատասխանել է ակումբի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին հարցին.

«Ես շատ երջանիկ եմ այստեղ: Մենք իմ պայմանագիրը կքննարկենք մրցաշրջանի ավարտին։

Վստահ եմ, որ բանակցություններում խնդիրներ չեն առաջանա, և մենք կշարունակենք միասին աշխատել»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Անցկացրած 32 հանդիպումների արդյունքներով «Ինտերը» 83 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։

1/2951
bottom of page