Փետրվարի 19-ին եւ 20-ին կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձեւաչափի պրեմիերա՝ «Ախթամար»
- Lilit

- Jan 25
- 3 min read

Փետրվարի 19-ին և 20-ին կկայանա սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափի պրեմիերա՝ սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացումը սառույցի վրա: Գիրք նվիրելու օրը հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված մեծածավալ սառցե ներկայացումը՝ «Ախթամար. Սիրո Լեգենդը», վերադառնում է սառցե ասպարեզ: Վիթխարի արտադրության հիմքում օրիգինալ սյուժե է, որն առաջարկում է նոր հայացք Հայտնի պատմությանը։Մարզիկների դասական կատարումների և յուրօրինակ համարների համադրումը խոստանում են տպավորությունների անկրկնելի ելևէջներ ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների և վառ տպավորությունների սիրահարների համար:Առաջին անգամ պատմության մեջ «Այս արենայի» ընդարձակ տարածության մեջ կկենդանանա հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Գեղասահորդները կվերափոխվեն ազգային լեգենդի, հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսների:Հատուկ այս ներկայացման համար երաժշտությունը գրել է հայտնի կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկին: Զգեստների դիզայներ Կարինե Դնոյան.Հսկայական էկրանը, տեխնոլոգիական հատուկ էֆեկտները, ջուրն ու կրակը կդառնան երևակայությունը ցնցող դեկորացիաներ, որտեղ կծավալվի սիրո դրամատիկ, բայց լուսավոր պատմությունը:Շուրջ 200 մասնագետների միջազգային թիմ է աշխատել, որպեսզի այս հսկայածավալ գաղափարը կյանքի կոչվի և աշխարհին ցուցադրվի հայոց երկրի ու հողի գեղեցկությունը, մշակույթի հարստությունը և հայ ժողովրդի հոգու վեհությունը:Մեր ընկերությունն արդեն 35 տարի է, ինչ գործունեություն է ծավալում շոու բիզնեսի ոլորտում՝ եվրոպական մի շարք երկրների, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի տարածքում: Ընկերությունը կազմակերպել է բազմաթիվ հայտնի աստղերի համերգներ և սառցե շոուներ։2015 թ-ն Կ. Դեմիրճյանի անվ. ՄՀՀ-ում տեղի ունեցավ «Սառույցի արքաները» աննախադեպ շոուն՝ օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Շոուի հաջողությունը ստիպեց նույն տարվա աշնանը իրականացնել ավելի հավակնոտ մտահղացում՝ «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուն: Շոուի մասնակիցները՝ շուրջ 320 հոգի, գեղասահքի, էստրադայի աստղեր, հանրահայտ երաժիշտներ, հայտնի մոդելավորողներ, Հայաստանի ջազ բենդը, ինչպես նաև Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի սաները դարձան վառ և փառահեղ շոուի մաս, որը միավորելով արվեստի տարբեր ժանրերը, ստեղծեց շոուի մի նոր ձևաչափ՝ «Fashion on Ice»:2016 թվականին Երևանի Մարզահամերգային համալիրի դահլիճը ցնցեց «Սառույցի արքաները» շոուի սառույցի և գեղասահորդների կրքերի վառ ու ինքնատիպ համադրությունը: Էքստրիմի համադրությամբ՝ շունչը կտրվելու աստիճանի համարձակ համարները հիացրեցին մարդկային երևակայությունը: Ապա վառ ու անմոռանալի տպավորությունների շարքը լրացրեց «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» սառցե շոուն, որը մի քանի ժանրերի տարրերի համադրություն էր, և որը բացահայտեց նոր անուններ թե՛ գեղասահքի, թե՛ նորաձևության աշխարհում՝ ընձեռելով շնորհալի և տաղանդավոր հայ երիտասարդներին միջազգային ասպարեզ դուրս գալու հնարավորություն:«Սառույցի թագավորները» և «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE»-ը աննախադեպ շոուներ էին՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագծերը միավորել էին տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պրոֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ ու համբավ ունեն:2018 թվականի նոյեմբերի 25-ին՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Սառույցի արքաները ներկայացնում են «Ախ Թամար» սառցե մյուզիքլը» շքեղ սառցե բեմականացման պրիմիերան:Այն սառցե շոուի միանգամայն նոր ձևաչափ էր: Ներկայացման առաջին հատվածում հանդիսատեսը վայելեց հանրահայտ մարզիկների անհատական կատարումները, որոնք գերել էին համաշխարհային բազմաթիվ սառցե բեմեր: Երկրորդ հատվածն առանձնահատուկ նվեր էր հայ հանդիսատեսի համար: Առաջին անգամ պատմության մեջ, համերգասրահում՝ հիասքանչ ու կախարդիչ երաժշտության ներքո կենդանացավ հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Եվ ահա այսօր, որպես գեղեցիկ ավանդույթ, շարունակում ենք սառցե շոուների կազմակերպումը Երևանում և 2024 թվականի դեկտեմբերի 26-ին և դեկտեմբերի 28-ին հանդիսատեսին ներկայացրեցինք Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի մոտիվներով ստեղծված «Ձյունե թագուհու պատմությունը» յուրօրինակ շոուն սառույցի վրա (այնուհետև նախատեսվում են շրջագայություններ ամբողջ Եվրոպայում): Երևանի Այս արենայի սառույցի վրա կայացավ "Ձյունե թագուհու պատմությունը"մեծ շոուն: Ներկայացումը տեղի է ունեցել լիակատար անշլագով ։ «Դա պարզապես հիանալի է: Այս շոուն ստիպում է մարդկանց հավատալ հեքիաթին»,- հենց այս խոսքերով էր հանդիսատեսը դուրս գալիս «Ձյունե թագուհու պատմությունը» սառցե շոուն դիտելուց հետո: Այն առաջին անգամ ցուցադրվել է Հայաստանում։ Ավելին, սա առաջին սառցե շոուն է, որը ստեղծվել է հայ գեղասահորդների կողմից։«Ձյունե թագուհու պատմությունը» սառցե շոուն լի էր ոչ միայն գեղեցիկ խորեոգրաֆիայով, այլև ֆանտաստիկ գեղեցիկ երաժշտությամբ:!! Մեղեդիներ, որոնք կարելի է լսել սրտով, որը գրել է տաղանդավոր կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, ինչպես նաև շքեղ Կոստյումներով, որոնք ստեղծել է Զգեստների նկարիչ Կարինե Դնոյանը:Ձայնի որակը բարձր մակարդակի վրա էր, և ներկայացումը հստակ տեսանելի էր գրեթե ցանկացած վայրից:Այդ հեքիաթը սովորեցնում է հավատալ բարուն, ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրական սիրո համար խոչընդոտներ չկան, և որ, նույնիսկ ամենաուժեղ կախարդանքն անզոր է մարդու սրտի առջև:Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս փառահեղ սառցե ներկայացմանը մասնակցեցին հայաստանցի գեղասահորդներ: Սառույցի վրա գործողությունները ծավալվեց հայ անվանի կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հմայող երաժշտության ներքո։ Այն հեքիաթ է երեխաների և մեծահասակների համար՝ բարու և չարի պայքարի, ջերմության և սառցե սրտի մասին: Այն հրաշք է, որին հավատում ես: Կախարդական սահումները և օդային թռիչքները (չմուշկներով) կստեղծեն հեքիաթային մթնոլորտ, բեմում կատարվողի անիրականության զգացում:«Ախ Թամար» սառցե ներկայացման պրոդյուսերը Զառա Մխեյանն է։ Պարուսույց, ռեժիսոր եւ բեմադրիչ՝ Դմիտրի Լապշին, երաժշտություն՝ Ալեքսեյ Գալինսկի, զգեստների դիզայներ՝ Կարինե Դնոյան, հնչյունային պրոդաքշն՝ Ալեքսեյ Գալինսկի, «Ախ Թամար» սառցե ներկայացման գաղափարը՝ Էմիլ Կարատի, սցենարը՝ Դավիթ Բաբայանի, գլխավոր խմբագիր՝ Մարգարիտա Խաչատրյան, ծրագրի տնօրեն՝ Անգելինա Բաբաջանյան, բեմադրիչի օգնական, գեղասահքի մարզիչ՝ Գեղամ Վարդանյան, խորհրդատու, գեղասահքի մարզիչ՝ Էլեն Համբարձումյան, տեսաարտադրության ղեկավար ՝ Արտեմի Ռուբլյով, UX/UI դիզայներ՝ Մերի Գրիգորյան, Կազմակերպիչ և պրոդաքշն՝ АППА և «Арт Продакшн»:




















