Օտուբանջոն հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմին
- Lilit

- Aug 3
- 1 min read

Նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, ով վերջերս պայմանագիր է կնքել ուզբեկական «Նասաֆ» ակումբի հետ, հրաժեշտ է տվել «Փյունիկի» խաղացողներին և մարզչական կազմին:
«Փյունիկը ոչ միայն թիմ է, այլև ընտանիք»,- գրել է «Փյունիկի» մամուլի ծառայությունը՝ կցելով լուսանկարներ։
32-ամյա Օտուբանջոն Հայաստանում հանդես է եկել 2020 թվականից: Նա 2020-2022 թվականներին խաղացել է «Արարատ-Արմենիայում», այնուհետև միացել է «Փյունիկին»:




















