«Այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել»․ Կալանք կրելուց հետո 2 օր աշխատած Արաբկիրի թաղապետը հրաժարական է տալիս
- Lilit

- Aug 8
- 1 min read

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հրաժարական է տվել, լուրը հայտնել է անձամբ՝ Ֆեյսբուքում։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել»,- գրել է Ազատյանը։
Հիշեցնենք՝ Ազատյանն ընդամենը 2 օր առաջ էր վերադարձել աշխատանքի, նա մոտ մեկ տարի առաջ կալանավորվել էր պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք վերցնելու համար։ Հետո Ազատյանի խափանման միջոցը փոխել էին, սահմանել վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք։




















