Ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «էշ». Մարիա Կարապետյան
- Lilit

- Aug 13
- 1 min read

«Պարզ ճակատով» հրապարակվեց ձայնագրություն, որտեղ որերորդ անգամ «Սրբազան» շարժման կազմակերպիչները ժողովրդին անվանում են «էշ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«Այո, հենց դրանով է բացվում տխրահռչակ ձայնագրությունը։ Սեփական ժողովրդի մասին այս կարծիքը մտքում նրանք շարունակում են քննարկել, թե ինչ թեմաներ է պետք «ռմբահարել» այդ ժողովրդին «ընդվզման» դրդելու համար։
Ինչ-որ պահի իր «ապրանքը» վաճառող «տեխնոլոգը» տրտնջում է, որ շարժման խոսափողները չեն հասկանում այն թեմաներից, որոնցից պետք է խոսել, մի քանի րոպե անց նորից տրտնջում է, որ անձամբ ինքը բարդ է խոսում, մինչդեռ անհրաժեշտ է պարզ խոսել։
Եւ վերջապես կուլմինացիոն կետում, որտեղ «տեխնոլոգը» ևս մեկ անգամ տրտնջում է, որ մարդկանց «գիտակցությունը փոխելը» դժվար է, Բագրատ Գալստանյանը ասում է, որ համոզել, քարոզելու փոխարեն պետք է մի քանիսին պատի տակ գնդակահարել և բանտարկել։
Թե բա՝ ապագա պետության կոնցեպտն էինք քննարկում։ Իսկ ինչո՞վ էր ապագա պետության մեթոդաբանությունը տարբերվելու հեղաշրջման մեթոդաբանությունից։
Առաջարկում եմ հաջորդիվ հրապարակել հետևյալ դրվագի ամբողջական ձայնագրությունը։
2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 14։53-ին, Վազգեն Գալստանյանի բնակության հասցեում պատգամավոր Արթուր Սարգսյանը ասում է. «Եթե մենք խմբի ղեկավարների հետ չհանդիպենք, նենց մենք հայտարարենք անում ենք, արդեն էս փաստաթուղթը լրացրած, որ սրբազանը կազմակերպում է բռնի իշխանափոխություն, մի խումբ էս ա, մի խումբ էս ա, սրանք արդեն ֆիքսված են։ Թե դու մտածում ես էդ անելու համար դա ֆիքսված ա վաղուց»»,- գրել է նա:
Բագրատ սրբազանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը փաստեր էր ներկայացրել, որոնցով, ըստ նրա, ապացուցվում է, որ Բագրատ արքպիսկոպոս Գալստանյանի մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությունները մոտնաժված են.




















