Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա․ Իշխան Սաղաթելյան
- Lilit

- Oct 20, 2025
- 1 min read

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
«Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքում քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը, չեն վիճարկվել դատական կարգով։
Երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից վարչախմբի ղեկավարը հայտարարեց, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ լինելն ինքը համարում է թյուրիմացություն, որը պատրաստվում է շտկել։
Սա այն ամենն է, ինչ հարկավոր է իմանալ այսօր կատարվողի վերաբերյալ։
Ուրեմն Գյումրիում այսօր հարձակում է ոչ թե Վարդան Ղուկասյան անձի, այլ ժողովրդի քվեի վրա, որը հարկավոր է պաշտպանել Հայաստանում ժողովրդավարության գլխավոր թշնամուց։
Միևնույն ժամանակ, այս իրավիճակում չափազանց կարևոր է Գյումրիի ընդդիմադիր ուժերի պահվածքը, ովքեր պետք է ամեն կերպ կանխեն հանրապետության երկրորդ քաղաքում իշխանության զավթումը» ,- գրում է նա։




















