top of page

«Մի քանի խուլիգաններ հարձակվել են մեր անդամների վրա, ոստիկանությունը հանցագործների փոխարեն Ռոբերտ Ծովյանին և Հայկ Գրիգորյանին է ձերբակալել»․ «Ազգային առաջընթաց»

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 23, 2024
  • 1 min read
ree

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության հայտարարությունը․

«Այսօր մի քանի խուլիգաններ հանրային վայրում հարձակվել են Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների վրա, որոնք իրենց քաղաքացիական դիրքորոշումն էին արտահայտում  Երեւանի կանաչ ֆոնդի ոչնչացմանը միտված՝ ՔՊ իշխանության քաղաքականության հանդեպ։

Ներկայումս ոստիկանությունը, իրական հանցագործների փոխարեն, ձերբակալված է պահում «Ազգային առաջընթաց» մեր խմբակցության անդամներ Ռոբերտ Ծովյանին եւ Հայկ Գրիգորյանին։ 

Իշխանության որդեգրած՝ քաղաքական հալածանքների այս գործելաոճը պայմանավորված է բացառապես նրանց  ստեղծված թայֆայական համերաշխության եւ անպատժելիության մթնոլորտով։ Իրավապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք համապատասխան գնահատական տալ իշխանության կամայականություններին»։

1/2953
bottom of page