top of page

Երկրաշարժից հետո Կամչատկայի թերակղզին տեղաշարժվել է երկու մետրով

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 5
  • 1 min read
ree

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղի գիտնականները նախնական հաշվարկ են կատարել՝ հիմնվելով գեոդինամիկ դիտարկումների արդյունքների վրա: Հուլիսի 30-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո թերակղզին տեղաշարժվել է գրեթե երկու մետրով։


«Պարզվեց, որ մենք բոլորս բավականին շատ ենք շարժվել դեպի հարավ-արևելք: Հուլիսի 30-ի երկրաշարժից հետո առավելագույն տեղաշարժերը դիտվել են թերակղզու հարավային մասում: Այնտեղ դրանք կազմել են գրեթե երկու մետր, ինչը համեմատելի է 2011 թվականին Ճապոնիայի Տոհոկու քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո հորիզոնական տեղաշարժերի հետ», - ասել են հետազոտողները։


Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8.8 մագնիտուդով երկրաշարժ: Այն ամենաուժեղն էր 1953 թվականից ի վեր։

1/2953
bottom of page