top of page

Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Պետրոս Պետրոսյանը։

«Բողոքս բավարարվեց։

Տեր Գարեգինի նկատմամբ կիրառվեց տնային կալանք»,- հայտնել է Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ, խուզարկություններ էր իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել թեմի առաջնորդին,  13 քահանաների։  Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին  2 ամսով կալանավորել են։ Կալանքի տակ էր նաև Տեր Գարեգին քահանա Արսենյանը։

Հոգևորականների նկատմամբ գործողություններն իրականացվել էին Հովհաննավանքի այժմ արդեն կարգալույծ արված քահանայի ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարությունից հետո, իբրև 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։

Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիաների միավորում» հասարակական կազմակերպությունը։

1/2942
bottom of page