top of page

«Ինձ համար Արցախից ժամանած կանայք ուժի ցուցանիշ են, երբ ցավի մեջ անցնելուց հետո կարողանում են լինել խնամված».  Լուիզա Ներսիսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 6
  • 1 min read
ree

«Ես ավելի ուժեղ եմ լինում, երբ ես ինքս գիտեմ միայն իմ խնդիրը, այդպես ավելի հեշտ եմ հաղթահարում: Ինքս ինձ չգիտեմ ինչքանով կարող եմ ուժեղ համարել, բայց իմ դիտարկումներով ինքս ինձ համար ունեմ առանձին տեղում դասած ուժեղ կանանց տեսակ:

Դա Արցախից ժամանած կանանց տեսակն է, որոնք այդքան դժվարությունների միջով անցնելով դեռ կարողանում են այդ ուժը պահպանել իրենց մեջ ու լինել խնամված:

Հաճախ մենք տեսնում ենք խնամված կնոջ, մտածում ենք, որ ինքը անհոգ է: Բայց, ես կարծում եմ, որ դա ներքին ուժի մասին է խոսում, որ դժվարությունների մեջ նաև չպետք է չմոռանալ քո եսի մասին, ներկայանալի լինել ու ապրելու փափագը ունենալ:

Երբեք չընկճվել, դժվարության մեջ չփոքրանալ, ինձ համար այդպիսի կանայք ցուցանիշ են:

Գովելի է, որ մեր հայ կանայք դարձել են բավական ուժեղ»,- «Ապրել ՍիրէLove» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:

1/2953
bottom of page