top of page

Փարիզի շահերից այլևս չի բխում ՌԴ պաշտոնյաների հետ շփումը, քանի որ Մոսկվան խեղաթյուրում է երկխոսության բովանդակությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 9, 2024
  • 1 min read
ree

Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն ասել է, որ Փարիզի շահերից այլևս չի բխում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ քննարկումներ անցկացնելը, քանի որ Մոսկվան խեղաթյուրում է նման երկխոսության բովանդակությունը։ Այս մասին նա հայտարարել է France24-ին և RFI-ին տված համատեղ հարցազրույցում։



«Այժմ մեր շահերից չի բխում ռուս պաշտոնյաների հետ քննարկումը, քանի որ հրապարակվող կոմյունիկենները և հաղորդագրությունները սուտ են», - ասել է Սեժուրնեն։



Նա ենթադրել է, որ Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու համար «գուցե նախ պետք է վստահություն հաստատել, և գուցե առաջին հերթին տեսնել զարգացումներ Ուկրաինայի ռազմաճակատում, որպեսզի հարաբերությունները վերականգնվեն»։



Մեկնաբանելով պաշտպանության նախարարության մակարդակով ռուս և ֆրանսիացի պաշտոնյաների վերջին պաշտոնական շփումը, Սեժուրնեն ասել է, որ «ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության երկարամյա ավանդույթն այժմ փակուղում է»:



«Իրականում համագործակցությունը չի շարունակվում, քանի որ դա առաջարկ էր, իսկ ռուսերեն կոմյունիկեն մեզ փաստացի կոչ է անում չհամագործակցել»,- եզրափակել է նա։

1/2951
bottom of page