top of page

Իմ որդին այդ որակի մարդ չէ. Հովիկ Աբրահամյան

  • 3 days ago
  • 1 min read

ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է իր որդու կալանավորմանն ու նրան առաջադրված մեղադրանքին։ «Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի, այն ժամանակ կիմանանք։ Ես…

 ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է իր որդու կալանավորմանն ու նրան առաջադրված մեղադրանքին։ 


 «Քննություն է ընթանում, թող քննությունը որոշի, այն ժամանակ կիմանանք։ Ես աբսուրդ եմ համարում նման մեղադրանքը, քանի որ իմ որդուն ով ճանաչում է, ով շփվել է, ում հետ աշխատել է, բոլորը գիտեն՝ ինքն այդ որակի մարդ չէ։ Իսկ մնացածը թող քննությունը պարզի»,- նշել է նա։


 Հովիկ Աբրահամյանին հարց է ուղղվել նաև նրա խնամի Գագիկ Ծառուկյանի կալանավորման և վերջինիս առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։ Աբրահամյանը, սակայն, հիշեցրել է, որ Ծառուկյանն այդ հարցերին արդեն անդրադարձել է և լրացուցիչ գնահատական չի տվել։ 


Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին ձերբակալվել էր Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը։ Քննչական կոմիտեի վարկածով՝ 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում կատարված Ս․Վ․-ի սպանությունը պատվիրվել է Աբրահամյանի կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել պատվերով սպանություն կատարելուն դրդելու համար։ 

1/3575
bottom of page