top of page

Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններից առաջ «լռության օր» է

  • Aug 31, 2024
  • 1 min read

Ադրբեջանում վաղը՝ սեպտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր «լռության օր» է։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 9-ին և ավարտվել օգոստոսի 31-ին՝ ժամը 08:00-ին։

Ընտրատեղամասերը կբացվեն վաղը՝ ժամը 08։00-ին, և կփակվեն ժամը 19։00-ին։ 125 պատգամավորական մանդատի համար կպայքարի 990 թեկնածու։

1/3476
bottom of page