top of page

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 7, 2024
  • 1 min read
ree

Ակադեմիական քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի բազմաշերտ մշակման համար միջազգային GMP ընկերության հետ կնքվել է 850 հազար եվրոյի պայմանագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը`նշելով, որ հատակագծի մշակման գործընթացին մասնակցել է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որին փոխանցվել է մոտ 200 միլիոն դրամ:

«Այս պահին էլ քաղաքի հետ կապված այլ աշխատանքների մասով կան կնքված պայմանագրեր, որոնց գումարները դեռ չեն փոխանցվել»,- ասաց Սիմոնյանը։ 

1/2954
bottom of page