top of page

Փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները, միևնույն է, պահպանվելու են․ Ավինյանի գրառման հետքերով

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 22
  • 1 min read

ree

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 1-ից տրանսպորտի սակագնի փոփոխություններին, ըստ այդմ՝ թանկացումներին և սպասվող բողոքի ակցիաներին ընդառաջ այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ ավագանու կողմից ընդունված փաթեթում նոր փոփոխություններ են պատրաստվում անել։ Բայց արմատական փոփոխություններ չեն առաջարկվում, ընդամենը ձեռք բերված ուղևորատոմսով երթևեկելու ժամանակահատվածն է երկարացվել։ 

Ավինյանը հայտնել է, որ այս փոփոխությունները քննարկման կդրվեն փետրվարի 11-ին նախատեսվող Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոտսանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է սպասվում, այդ դեպքում, փետրվարի 1-ից, արդյոք հետաձգվելո՞ւ են արդեն ընդունված փոփոխությունները, որոնք պետք է ուժի մեջ մտնեն այդ օրվանից։

Ի պատասխան՝ Կոստանյանն ասաց, որ փետրվարի 1-ից, ինչպես և հայտարարվել էր, ուժի մեջ են մտնելու նախապես ավագանու կողմից ընդունված փոփոխությունները, այսինքն՝ որևէ բան Ավինյանի այս գրառմամբ առնվազն փետրվարի 1-ի մասով չի փոխվելու։ Ավինյանի գրառումը, ըստ նրա խոսնակի, վերաբերում է առաջիկա ավագանու նիստին, որտեղ եթե ընդունվեն առաջարկվող փոփոխությունները, արդեն նոր տարբերակով կգործի տրանսպորտը։

1/2954
bottom of page