Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցը փակել է, հիմա էլ Հայաստանի հարցի փակմանն է տանում. Արցախի պատգամավոր
- Lilit

- Feb 20
- 1 min read

Մենք 37 տարի առաջ վերածնունդ ապրեցինք և ի լուր աշխարհի մեր միասնականությունը ցուցադրեցինք և 37 տարի հետո առավել քան դրա կարիքն ունենք, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Երեկ լսել եմ այդ անձի (Նիկոլ Փաշինյան) ելույթը, որտեղ ինքը, ըստ էության, հայտարարեց , որ չկա պետականություն, չունենք պետություն և որպեսզի ինքը կառուցի պետություն ու ունենա պետականություն, խիստ անհրաժեշտություն կա Սահմանադրության փոփոխության։
Ակամայից տեղափոխվեցի 5-6 տարի առաջ, երբ այդ անձը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում-գոչում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։
Արցախից հետո հաջորդ փուլն ենք մտնում, որտեղ հայտարարվում է, որ Հայաստանը պատրաստ է՝ ի դեմս այս իշխանությունների, որպեսզի թշնամին գա ու տիրանա։
Նույն սցենարն է։ Արցախի հարցը փակել է, հիմա էլ Հայաստանի հարցի փակմանն է տանում այդ անձը»։




















