top of page

Փաշինյանի և Մատվիենկոյի հանդիպումը Հայաստանում տևել է «նախատեսվածից շատ ավելի երկար». Դաշնության խորհրդի մամուլի ծառայություն

  • Jun 6, 2025
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանի և Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը Հայաստանում տևել է «նախատեսվածից շատ ավելի երկար»: Այս մասին հայտնում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:Նշվում է, որ բանակցությունները նախ տեղի են ունեցել առանձնազրույցի ձևաչափով, այնուհետեւ զրույցը շարունակվել է ընդլայնված ձեւաչափով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է:

1/3477
bottom of page