top of page

Քաղաքացիները ողջունում են ապօրինի կառույցների քանդումը․ «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 5
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի կենտրոնում վերջին շաբաթներին ակտիվորեն քանդվում են տարիներ առաջ կառուցված ապօրինի շինություններ։ «Ճարտարապետական ժառանգությունից» մնացած կրպակներն ու կցակառույցները հերթով հեռանում են՝ տեղը զիջելով անցորդին։ Ավելին` մեկնարկած այս գործընթացի արդյունքում գրեթե չեն իրականացվում ապօրինի նոր կառուցապատումներ` վախենալով, որ դրանք կհավասարվեն հողին, ինչպես տարբեր թաղամասերում տարիներ շարունակ կանգնած ապօրինի կառույցները:

Տարբեր հարցումներով, քաղաքապետ Տիգրան Ավինյանի այս նախաձեռնությունը՝ իբրև փոփոխություն, քաղաքացիների մեծ մասը նկատել է և հիմնականում դրական է գնահատում՝ «վերջապես քաղաքը սկսում է մաքրվել» տրամադրությամբ։ Նկատենք, որ քանդում են ոչ թե նոր կառուցվածները, այլ տարիներով մոռացվածը»։

1/2953
bottom of page