top of page

Արսեն Թորոսյանից բացի նախարարի այլ թեկնածու չի եղել. «Ժողովուրդ»

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 1
  • 1 min read
ree

Արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն հայրենի իշխանությունների ներսում: Այս մասին գրում է«Ժողովուրդ» օրաթերթը։



«Դեռևս շարունակվում է իշխանական վերնախավում քննարկվել Արսեն Թորոսյանի՝ կրկին նախարար նշանակվելու անակնկալ փաստը: ՔՊ-ականները, գործադիր մարմնի ողջ անդամները ուշքի չեն գալիս, որ Թորոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվեց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից, որը, նրանից դժգոհ լինելով, ազատեց նախարարի պաշտոնից:


 Արսեն Թորոսյանն ինքն է ՔՊ վարչությունում ինքնառաջադրվել նախարարի պաշտոնում, նրան որևէ մեկը չի առաջարկել, ու քանի որ չի եղել այլ թեկնածու, Փաշինյանը ստիպված գնացել է այդ քայլին:


Նախարար Նարեկ Մկրտչյանը պետք է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակվեր, իսկ այդ պաշտոնը հնարավոր է երկար թափուր մնար, ինչպես շատ դեպքերում է եղել: Բայց ՔՊ-ականների մեծամասնությունն այն կարծիքին է, որ ավելի ճիշտ կլիներ՝ «դատարկ» մնար այդ պորտֆելը, քան Նիկոլ Փաշինյանը Թորոսյանին նշանակեր այդ կարևոր պաշտոնում՝ մեկ գիշերում որոշում կայացնելով:


Կարճ ասած՝ Թորոսյանի նշանակումը դեռևս շարունակում է շոկային որոշում մնալ հենց իշխանության մեծամասնության համար»,- գրում է թերթը։

1/2941
bottom of page