Այս կիրակի բազմահազար քաղաքացիներ են այցելելու Հովհաննավանք. ՔՊ-ական
- Lilit

- Oct 28
- 1 min read

ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի տարածումը։
«Նման ձևով մարդու անձնական կյանք ներխուժելը եղկելի է ու դատապարտելի»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց նա։
ՔՊ-ականը պնդեց, թե իշխանություն-եկեղեցի հակամարտություն չկա։
«Խնդիր կա Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների հետ, որոնք խախտել են Աստծուն տված խոստումը, սրա շուրջ է խնդիրը, որը գոյություն ունի»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա հայտարարեց, որ կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականները պետք է հեռանան. «Սրան այլընտրանք չի կարող լինել»։
Հովհաննիսյանն ասաց, թե ՔՊ-ականներով այս կիրակի էլ են գնալու Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին»։
«Վստահաբար, բազմահազար քաղաքացիներ են այցելելու Հովհաննավանք»,- նշեց նա։




















