top of page

Ծեծի ենթարկող անչափահասներից մեկն «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդին է (Տեսանյութ)

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 28
  • 1 min read

ree

Տավուշի Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ ծեծել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային։ Տեսանյութը, որը նկարահանվել է ծեծկռտուքի մասնակից անչափահասների կողմից, տարածում է գտել սոցցանցերում։

ՀՀ քննչական կոմիտեից «Արմենիա Սպուտնիկ»-ին հայտնել են, որ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել:


1/3038
bottom of page