top of page

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read

ree

Օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ՝ կիրառելով հայոյախառն արտահայտություններ, ցուցաբերելով անհարգալից ու կոպիտ վերաբերմունք մաքսային ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարմանը, պարզաբանում է ՊԵԿ-ը։

Տարածված տեսաձայնագրությունից հստակ երևում է, որ քաղաքացին հրավիրվել է առանձնասենյակ՝ իրավիճակը կարգավորելու և պարզաբանումներ տրամադրելու նպատակով, սակայն վերջինս շարունակել է խախտել հասարակական կարգը՝ կատարելով ձայնարկումներ և խոսելով բարձր տոնայնությամբ։

Իրավիճակի հետագա լարումը կանխելու նպատակով՝ սահմանված կարգով ներգրավվել են ՀՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցները։

Կոմիտեն խստորեն դատապարտում է պետական ծառայողների նկատմամբ ցանկացած տեսակի անհարգալից, ագրեսիվ կամ անթույլատրելի վարքագիծ: Մաքսային հսկողության բոլոր գործընթացներն իրականացվում են բացառապես օրենքի շրջանակում և ենթակա են կատարման քաղաքացիների կողմից։

1/3032
bottom of page