Երևանի շտապօգնությունը` սնանկացման եզրին. նախարարության դեմ բողոք են ներկայացրել
- Lilit

- Sep 4
- 1 min read

Երևանի Շտապօգնություն ՓԲԸ–ն բողոք է ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, նշելով, որ ստանում է նույն գումարը՝ 8020 դրամ մեկ կանչի համար, մինչդեռ մարզերում գործող Հանրապետական շտապօգնության ծառայությանը հատկացվում է շուրջ 13 հազար դրամ։ Ընկերության խոսքով՝ այս տարբերակված մոտեցումը կարող է բերել սնանկացման։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ մինչև տարեվերջ Երևանը ևս կներառվի համապետական ծառայության մեջ և կհատկացվեն ավելի մեծ գումարներ։ Նախարարության գնահատմամբ՝ Երևանի շտապօգնությունը նախապես չի բողոքել պայմանագրի գներից և հիմնավորումներ չի ներկայացրել։
Փորձագետը շեշտում է, որ շտապօգնության ֆինանսավորման խնդիրը տարիների պատմություն ունի, այն չի կարողանում փակել իր ծախսերը:
ՄՊՀ–ն դեռ չի հրապարակել իր որոշումը։




















