top of page

ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը

  • Nov 20, 2022
  • 1 min read

Երևանի պետական համալսարանից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը՝ նշելով, որ նա փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ: Այդ մասին գրում է 168.am-ը։


ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանը հայտնել է, որ փաստաթղթերը կարգի խախտմամբ ներկայացրած թեկնածուն Արծրունի Սահակյանն է:


Ավելի վաղ ԵՊՀ խոսնակը հայտնել էր, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին: ԵՊՀ ռեկտորի պաշտոնում իր թեկնածությունն է առաջադրել նաև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը: ԵՊՀ-ից հայտնել էին, որ ևս մեկ անձ առաջադրել է իր թեկնածությունը, սակայն փաստաթղթերը ներկայացրել է կարգի խախտմամբ:

 
 
1/3477
bottom of page