top of page

Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդnւմ է․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն

  • 3 hours ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

«Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։

Չենք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ»,-ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։

1/3434
bottom of page