top of page

Իրանի ԱԳ նախարարը հաստատել է հրադադարի վերաբերյալ համաձայնությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 24
  • 1 min read

ree

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի վերաբերյալ արված հայտարարությունը։

«Մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները՝ Իսրայելի ագրեսիան պատժելու նպատակով, շարունակվեցին մինչև վերջին պահը՝ առավոտյան ժամը 4-ը։

Իրանի ողջ ժողովրդի հետ շնորհակալություն եմ հայտնում մեր քաջարի զինված ուժերին, որոնք պատրաստ են պաշտպանել մեր սիրելի հայրենիքը մինչև իրենց արյան վերջին կաթիլը և պատասխանեցին թշնամու ցանկացած հարձակման՝ մինչև վերջին պահը»,- գրել է Արաղչին X-ում։

1/2951
bottom of page